Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը

Հավանություն տրվեց պետական գույքի մասնավորեցման տարեկան հաշվետվությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց 99 կողմ ձայնով:

Հաշվետվությունն ԱԺ-ում ներկայացրել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: 2018-ին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213 229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179 413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33 816 մլն դրամ:

Պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին նախորդ տարի մուտքագրվել է 166 671 մլն դրամ: Իսկ մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 46 558 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am