Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը. հարցում

Ինչպես են հայաստանցիները գնահատում պետական ինստիտուտների աշխատանքը. 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների 81 տոկոսը բարենպաստ է գնահատում Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատանքը: Հարցվածների 13 տոկոսն էլ գնահատում է անբարենպաստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հարցման արդյունքների համաձայն, բանակի աշխատանքը բարենպաստ է գնահատել 80 տոկոսը, անբարենպաստ՝ 15-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը բարենպաստ է համարում 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

Հարցվածների 71 տոկոսը դրական է համարել Հայ առաքելական եկեղեցու աշխատանքը, անբարենպաստ՝ 23 տոկոսը: Բարձր է նաև Ազգային ժողովի աշխատանքի գնահատականը. հարցվածների 62 տոկոսը ԱԺ-ի աշխատանքը բարենպաստ է համարում: Դժգոհողների թիվը կազմում է 34 տոկոս: Հիսուն տոկոսից ավելի ստացել են կառավարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ամենաբացասականը գնահատվել է դատարանների աշխատանքը, հարցվածների 57 տոկոսը դժգոհել է, միայն 36-ն է նշել բարենպաստ: Բացասական գնահատականի բարձր տոկոս ունի դատախազությունը: Հարցվածների 50 տոկոսը անբարենպաստ է գնահատել, 42 տոկոսը՝ բարենպաստ: Տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետներին, քաղաքական կուսակցություններին տրված  դրական կամ բացասական գնահատականներն էլ գրեթե նույն մակարդակի վրա են՝ տատանվելով 43-48 տոկոսի սահմաններում:

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am