1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ  մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

«Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ  մեկնարկեց «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ամենանշանակալի մշակութային իրադարձություններից մեկը` Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մեկ շաբաթ շարունակ մշակութասեր հանրությունը կինոփառատոնի շրջանակում հնարավորություն կունենա դիտել  համաշխարհային կինեմատոգրաֆիայի գլուխգործոցները:

«Ոսկե ծիրան»-ի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցները,  հանդիսավոր մեկնարկից առաջ անցան կարմիր գորգով, լուսանկարվեցին ու բարի մեկնարկ մաղթեցին կինոփառատոնին:

Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Գևորգ Մելիքյանն ընթերցեց նախագահի ուղերձը: ««Ոսկե ծիրանը» դարձել է Հայաստանի մշակութային այցեքարտը թե’ ներսում, թե’ դրսում: Պետք է արժևորել այս փառատոնի դերը կինոաշխարհում նոր կամուրջներ ստեղծելու գործում: Այդ կամուրջներով են Հայաստան եկել և շարունակում գալ օսկարակիր կինոռեժիսորներ, դերասաններ, փառատոնի բազմաթիվ հյուրեր:  Այդ կամուրջներով է, որ նրանք բացահայտում են Հայաստանի հոգևոր և նյութական գեղեցկությունը, հիանում են հմայքով, տարվում են գրավչությամբ, հաստատում են մարդկային ջերմ փոխհարաբերություններ, հիմնում բարեկամական և գործընկերային կապեր»,- նշվում էր ուղերձում:

Կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» փոփոխություններ է կրել. փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ: «Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ինչը չափազանց ուրախալի է մեզ համար: Մենք, ինչպես միշտ, Ռալֆ Յիրիկյանի հետ ազդարարում ենք  փառատոնի բացումը: Հուսամ` այսպես կլինի նաև ապագայում»,- շեշտեց Խաչատրյանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ ընդգծեց, որ  տարիներ շարունակ Հայաստանի մշակութային անցուդարձին շունչ հաղորդող կինոփառատոնը  բարձր նշաձող է սահմանել ոչ միայն մեր, այլև կինոփառատոնային արվեստը գնահատող այլ երկրներում: «Այն վաղուց դարձել է գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման յուրօրինակ հարթակ»,- ընդգծեց նա:

16-րդ միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Ցուցադրության համար ընտրվել են ֆիլմեր   Կաննի, Բեռլինի, Ռոտերդամի կինոփառատոների խաղացանկերից:

Այս տարի լինելու են միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիր անցկացնել: Կան նաև արտամրցութային ծրագրեր: Դրանք կրում են «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրությոյւններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ ծիրան» խորագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]