Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում
20:01, 7 Հուլիս 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում, որտեղ հուլիսի 7-ին ընթանում են սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչները։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, ով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):
Օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում