Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներում իրականացվելու են շինարարական աշխատանքներ

Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներում իրականացվելու են 
շինարարական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը գումար է հատկացնելու Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջներում շինարարական աշխատանքների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

«Այս քոլեջներին Եվրամիությունը 5-6 տարի առաջ հատկացրել է բավականին թանկարժեք սարքավորումներ, որոնք մինչև հիմա չեն կարողանում շահագործվել շենքային պայմաններ չունենալու պատճառով։ Այս ուսումնական հաստատությունները ունեցել են նախագծեր, բայց մինչև հիմա շինարարական աշխատաքներ չեն իրականացվել, և այդ սարքերը չեն օգտագործվում»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու համար հատկացվելու է շուրջ 36 միլիոն դրամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am