Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռոուհանին միջուկային գործաքի մասնակիցներին կոչ Է արել հավասարվելու Իրանին

Ռոուհանին միջուկային գործաքի մասնակիցներին կոչ Է արել հավասարվելու Իրանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցները պետք Է համաձայնագրի պայմանները կատարեն այն չափով, որով դա անում Է Թեհրանը: Հուլիսի 3-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դուք պետք Է որոշեք՝ պաշտպանում եք ԳՀՀՊ-ն թե ոչ: Եթե պաշտպանում եք, ապա բոլորը պետք Է դրա դրույթները կատարեն այն չափով, որով դա անում Է Իրանը»,- մեջբեում Է նախագահի խոսքն IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: Նա նաեւ հավելել Է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո «Թեհրանն սպասել Է մի ամբողջ տարի, որպեսզի գործարքի մնացած մասնակիցները կատարեն պարտավորությունների իրենց մասը»:

Ռոուհանին հավելել Է, որ Թեհրանն իրանական միջուկային ծրագրի շուրջը ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման Է գնում հանուն դրա պահպանման:

Նախագահի խոսքով՝ «եթե Իրանը չգնա իր պատավորությունների կրճատման, ապա միջուկային գործարքը կդադարի գոյությունը»: «Քանի որ համաձայնագրի մյուս մասնակիցները չեն կատարում իրենց պարտավորությունները, մենք նույնպես սահմանափակում ենք ԳՀՀՊ-ի դրույթների կատարումը, որպեսզի պահպանենք հավասարակշռությունը գործարքի շրջանակներում»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am