Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Դատաիրավական ոլորտի բարեփոխումները կամրապնդեն դատախազության և ԱԱԾ-ի համագործակցությունը. Վանեցյան

Դատաիրավական ոլորտի բարեփոխումները կամրապնդեն դատախազության և ԱԱԾ-ի 
համագործակցությունը. Վանեցյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազության աշխատակիցների մասնագիտական որակներից են կախված Հայաստանում  իրավական պետության ձևավորումը, ժողովրդավարության և հասարակական կարգի պահպանումը, իրավական հիմքերի հետագա զարգացումը , ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում օրենքի գերակայության  ապահովումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըհուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 101-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ունեցած ելույթում այս մասին նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը`  շնորհավորական խոսք հղելով դատախազության բոլոր աշխատակիցներին։

«Վերահսկելով օրենքների կատարումը և պահպանումը , հակազդելով հանցավորությանը ու կոռուպցիային, դուք լուծում եք ձեզ համար կարևորագույն խնդիրներ՝ նպաստելով մեր երկրի իրավական դաշտի  միասնականության ապահովմանը։ Համոզված եմ, որ Հանրապետությունում ներկայումս ընթացող դատաիրավական համակարգի բարեփոխումների արդյունքում էլ ավելի կամրապնդվի դատախազության և ազգային անվտանգության մարմինների համագործակցությունը՝ ի բարություն մեր քաղաքացիների և ի փառս մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am