Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ- նահանգապետ Ջուլի Պայետին

Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գեներալ-
նահանգապետ Ջուլի Պայետին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Կանադայի միջև առկա քաղաքական և տնտեսական բարձր մակարդակի փոխգործակցությունն առաջիկայում ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանրապետության նախագահը գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Կանադայի ժողովրդին` առաջընթաց և բարգավաճում: v


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am