Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վարչապետը հորդորեց նվազեցնել ՀՀ-ից հումքի ու չվերամշակված արտադրանքի արտահանումը

 Վարչապետը հորդորեց նվազեցնել ՀՀ-ից հումքի ու չվերամշակված արտադրանքի 
արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց երկարաժամկետ և միջնաժամկետ առումով տնտեսության տրամաբանությունը կառուցել Հայաստանից հումքի և չվերամշակված արտադրանքի արտահանումը նվազագույնի հասցնելու կամ վերացնելու վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հունիսի 27-ի նիստում՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած մայիսի տնտեսական ցուցանիշներին:

«Ռազմավարական առումով մեր տնտեսությունը երկարաժամկետ և միջնաժամկետ առումով պետք է կառուցվի այն տրամաբանությամբ, որ Հայաստանից հումքի և չվերամշակված արտադրանքի արտահանումը պետք է նվազագույնի հասցվի կամ վերացվի: Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով մեր տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ մեր երկրից ոչ թե հանքաքար պետք է արտահանվի, այլ մեր երկրից պետք է արտահանվի մետաղական արտադրանք: Ընդ որում, ինչքան հնարավոր է՝ երկար վերամշակման ցիկլ անցած, այսինքն՝ ոչ միայն ձուլակտորներ, այլև պատրաստի արտադրանք: Ճիշտ է՝ մենք հիմա շատ ուրախանում ենք, որ նույն ելակի, հիմա ծիրանի սեզոնն է սկսում, մենք արտահանման ծավալներ կունենանք, բայց մեր երկարաժամկետ ռազմավարությունը պետք է լինի այն, որ մեր երկրից, այսպես ասած, անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատ կարևոր է նաև այն, որ կառավարությունն իր ռազմավարությամբ, իր քաղաքականությամբ ամբողջապես նպաստի այս միտումներին, ամբողջությամբ նպաստի, որ ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլեր գոյանան, և այդ ցիկլերի գոյացումը պետք դառնա երկրի տնտեսության հիմնական բնորոշիչն ու դիմագիծը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am