Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանում վեց մարդ Է զոհվել կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից

Չինաստանում վեց մարդ Է զոհվել կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի նահանգիՎեյշի շրջանում պայթյուն Է տեղի ունեցել Xumei Biotech Co. Ооо. կենսատեխնոլոգիական ձեռնարկությունում: Տեղում զոհվել Է հինգ մարդ, եւս մեկը մահացել Է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկյակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:

Արտակարգ իրավիճակների տեղական բյուրոյում պատմել են, որ եւս հինգ տուժածներ հոսպիտալացված են: Նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են՝ օրհասական:

Ընկերության ղեկավարին ձերբակալել են, կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am