Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը շոկ Է որակել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցումը


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի իշխանությունների որոշումը շոկ Էր զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատյա Տուռնավան՝ ելույթ ունենալով սեւծովյան Քոբուլեթ քաղաքի (Աջարիա) բնակչության հետ կայացած հանդիպմանը:

«Մեր պետք Է նույնականացնենք խնդիրը եւ բիզնեսին համապատասխան պլան ներկայացնենք: Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունն ամեն բան կանի տուժած բիզնեսին աջակցելու համար: Այդ սեկտորն իրոք կանգնած Է մարտահրավերի առջեւ: Տուրիստական սեզոնն սկսված Է, եւ դա (թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին Ռուսաստանի իշխանությունների որոշումը) շոկ Էր»,-ասել Է Տուռնավան: Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ մայիսին ռուսաստանցիներն ավելի քան 172 հազար ուղեւորություն են կատարել հանրապետություն: Մայիսին ռուսաստանցիներն առաջին տեղում են հայտնվել զբոսաշրջիկների թվաքանակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ