Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատգամավորի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի փաթեթում կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ

Պատգամավորի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի փաթեթում կատարված 
փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակում պատգամավորների, խմբակցությունների առաջարկներով կատարված փոփոխություններն այն դարձրել են ցանկալիին մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում հսկայական փոփոխություններ են կատարվել, դա դարձել է այն, ինչը մոտ է ցանկալիին: Ես ինքս 15 առաջարկ եմ արել, որից 8-ն ընդունվել է»,-ասաց Պապոյանը:

Անդրադառնալով եկամտային հարկի նախատեսվող համահարթեցման համար հնչող քննադատություններին, թե այն սոցիալական խնդիր է ստեղծում՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ համահարթեցման միջոցով սոցիալական արդարության խնդիր չի լուծվում: Նրա կարծիքով՝ սոցիալական արդարությունը պրոգրեսիվ եկամտային հարկի միջոցով ևս չի լուծվելու: Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել: Պապոյանը համարում է, որ սոցիալական արդարության խնդիր կլուծվի, եթե  հարկվի հարստությունը, գույքը: «Որևէ մեկը աշխատավարձով դեռ չի հարստացել, աշխատանքը, աշխատավարձը պարզապես լավ ապրելու միջոցներ են»,-եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]