Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրեմլում հրաժարվեցին պատժամիջոցներ համարել Վրաստան թռիչքների արգելքը

Կրեմլում հրաժարվեցին պատժամիջոցներ համարել Վրաստան թռիչքների արգելքը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումները ոչ թե պատժամիջոցներ են, այլ հարկադրական ժամանակավոր միջոցներ` միտված ռուսաստանցիների անվտանգության ապահովմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանցիների համար ուղղակի սպառնալիքի գոյությունը հենց հիմքն Է այդ ժամակավոր սահմանափակումների սահմանման համար»,- հիշեցրել Է նա:
«Այստեղ ոչ մի քաղաքական հակամարտություն չկա»,- հայտարարել Է նա: Ռուսաստանը չի պատրաստվում անօրինական պատժամիջոցներով իր դիրքորոշումը Վրաստանին պարտադրել, հավելել Է նախագահի մամուլի քարտուղարը:
«Սահմանագիծը շատ պարզ Է: Իրադրությունն այն երկրներում, որտեղ միջազգային միջոցառման շրջանակներում խորհրդարանի շենքում գտնվող ռուսաստանցի պատգամավորների վրա գրոհում Է ծայրահեղականների ամբոխը՝ բավականին միանշանակ կարգախոսներով, որոնք երկակի ընթերցում չեն հանդուրժում, ահա այդ երկրների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Եվ անշուշտ, դա խորհրդածելու առիթ Է»,- ասել Է Պեսկովը:
«Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ խստացնելու վրացական գինիների վերահսկողությունը՝ դրանց որակի նկատմամբ գանգատների պատճառով, պաշտոնյայի խոսքով՝ կապված չԷ թռիչքների արգելման մասին նախագահի հրամանագրի հետ: Նա նշել Է, որ «Ռոսպոտրեբնադզորը» պարզապես կատարում Է իր աշխատանքը՝ ստուգելով ներմուծվող ապրանքների որակը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am