Կրեմլում հրաժարվեցին պատժամիջոցներ համարել Վրաստան թռիչքների արգելքը

Armenpress 15:34, 24 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան Ռուսաստանի ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումները ոչ թե պատժամիջոցներ են, այլ հարկադրական ժամանակավոր միջոցներ` միտված ռուսաստանցիների անվտանգության ապահովմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանցիների համար ուղղակի սպառնալիքի գոյությունը հենց հիմքն Է այդ ժամակավոր սահմանափակումների սահմանման համար»,- հիշեցրել Է նա: «Այստեղ ոչ մի քաղաքական հակամարտություն չկա»,- հայտարարել Է նա: Ռուսաստանը չի պատրաստվում անօրինական պատժամիջոցներով իր դիրքորոշումը Վրաստանին պարտադրել, հավելել Է նախագահի մամուլի քարտուղարը: «Սահմանագիծը շատ պարզ Է: Իրադրությունն այն երկրներում, որտեղ միջազգային միջոցառման շրջանակներում խորհրդարանի շենքում գտնվող ռուսաստանցի պատգամավորների վրա գրոհում Է ծայրահեղականների ամբոխը՝ բավականին միանշանակ կարգախոսներով, որոնք երկակի ընթերցում չեն հանդուրժում, ահա այդ երկրների նկատմամբ հատուկ վերաբերմունքը: Եվ անշուշտ, դա խորհրդածելու առիթ Է»,- ասել Է Պեսկովը: «Ռոսպոտրեբնադզորի» որոշումը՝ խստացնելու վրացական գինիների վերահսկողությունը՝ դրանց որակի նկատմամբ գանգատների պատճառով, պաշտոնյայի խոսքով՝ կապված չԷ թռիչքների արգելման մասին նախագահի հրամանագրի հետ: Նա նշել Է, որ «Ռոսպոտրեբնադզորը» պարզապես կատարում Է իր աշխատանքը՝ ստուգելով ներմուծվող ապրանքների որակը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am