Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՊՀ տնտեսական խորհրդի Մինսկում կայացած նիստում, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մասնակիցների քննարկմանն են ներկայացվել 2018 թվականին ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների, ԱՊՀ մասնակից պետություններում արժույթի գնողունակության պարիտետի հիման վրա միջազգային համադրումների ծրագրի ուղղությամբ աշխատանքների իրականացման, ինչպես նաև մինչև 2025 թվականը թռչնագրիպի և Նյուքասլի հիվանդության դեմ պրոֆիլակտիկայի և պայքարի ուղղությամբ համատեղ գործողությունների համալիրի վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում համաձայնեցվել են մի շարք նախագծեր, մասնավորապես՝ նորարարական, էներգետիկ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, առողջապահության, հակամենաշնորհային մարմինների գործունեության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ տնտեսական խորհրդի մասնակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ: Նիստի ընթացքում զեկուցվել է նաև մի շարք միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքը:

ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո հունիսի 21-ի երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկա է գտնվելու Մինսկում կայանալիք Երկրորդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am