Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մինսկում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մինսկում կայացել է ԵԱՏՀ խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի օրակարգում էին ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն, այդ թվում՝ թվային նախագծերի կառավարմանը, ԵԱՏՄ տարածքում ոսկերչական արդյունաբերության զարգացման միջոցառումների ծրագրին և որոշ ապրանքների պիտակավորմանը վերաբերող հարցեր: 

Նիստի մասնակիցների քննարկմանն է ներկայացվել է նաև «Թվային ծառայություն. ԵԱՏՄ հուսալի կոնտրագենտ» նախագիծը: Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում ներառված էին ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների, ԵԱՏՄ տարածքում ալկոհոլային շուկայի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի շուրջ աշխատանքների ընթացքի վերաբերյալ քննարկումները:

Օրակարգում էր ԵԱՏՄ անդամ-պետությունների քաղաքացիների՝ որպես վարորդ անարգել աշխատանքային գործունեության վերաբերյալ համաձայնագրի մշակման ընթացքը:

ԵԱՏՀ խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ծխախոտային և ալկոհոլային արտադրանքի նկատմամբ ակցիզների ներդաշնակեցման սկզբունքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերի, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման վերաբերյալ մի շարք հարցեր:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ