Արցախ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ բուժաշխատողներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Շնորհավորում եմ եւ խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարեւոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ: Առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ բարձր արհեստավարժության եւ մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարեւոր են նաեւ մարդկային որակներն ու արժանիքները, աշխատողների նվիրվածությունն ու հավատարմությունը տված խոստմանն ու ընտրած մասնագիտությանը:

Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի եւ որակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է նաեւ բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ եւ մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում