Հասարակական

ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց հունիսի 21-ի նիստում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 14-ը:

Նախագծով, սակայն, սահմանվում է նաև, որ աշխատողի դիմումի համաձայն աշխատավարձը կարելի է ստանալ նաև կանխիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում