1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է` նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգը

Զարուհի Բաթոյանը վստահեցնում է` նախարարությունը խնդիր է դրել բարեփոխել 
սոցիալական աջակցության համակարգը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առաջ խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելի խմբերին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն իր ելույթում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հակված ենք մշտապես թարմացնել և փոփոխություններ կատարել գործող ծրագրերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր առջև խնդիր է դրել նախ և առաջ հասնել ամենախոցելիներին, ովքեր դուրս են մնացել համակարգից համապատասխան քաղաքականության և ընթացակարգերի բացակայության պատճառով, բարեփոխել սոցիալական աջակցության համակարգն այնպես, որ բոլոր տեսակի ծառայություները` ֆինանսական և ոչ ֆինանսական,  մատուցվեն անհատական կարիքի հիմա վրա` խրախուսելով մարդկանց կարողությունների զարգացումը` աշխատանքի և զբաղվածության հնարավորությունների մեծացման միջոցով»,-ասաց Բաթոյանը:

Նախարարությունը նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել հասանելի և մատչելի` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը և շփումը պետական մարմինների հետ, եթե դրա անհրաժեշտությունը չկա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով փաստացի ծախսը 2018 թվականին կազմել է շուրջ 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով 10 մլրդ դրամ, իսկ հիմնական մասը` սոցիալական ապահովության ծառայության միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]