Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չեխիայի գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել. Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

Չեխիայի գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել. 
Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ասեկոսե է  որակում այն տեղեկությունը, թե Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:

«Որ պահին մենք հստակ  պաշտոնական պատասխան ստանանք, մենք չեն պատրաստվում դրանք պահել: Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ որոշում չենք ստացել` ո՛չ բավարարման, ո՛չ մերժման», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավթյանը:

Հունիսի 18-ին Նարեկ Սարգսյանի եղբայր Հայկ Սարգսյանը նշել էր, որ իր տեղեկություններով, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել:

Հունիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Դատախազությունը նաև նշել էր, որ իրենց դիմումի հիման վրա Չեխիայի օրենսդրական իրավակարգավորումների և ընթացակարգերի պահպանմամբ Նարեկ Սարգսյանի հանձնման գործընթացը բնականոն շարունակվում է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am