Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն իր գործողություններով պատերազմ Է հրահրում Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ն իր գործողություններով պատերազմ Է հրահրում Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները արդեն երկար ժամանակ ուղղված են պատերազմ հրահրելուն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 18-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք երկար ժամանակի ընթացքում տեսնում ենք քաղաքական, հոգեբանական, տնտեսական եւ ռազմական ճնշումն ուժեղացնելու ԱՄՆ-ի չդադարող փորձերը: Նման գործողությունները, կարծում եմ, բավականին սադրիչ են: Դրանք այլ կերպ չեն կարող գնահատվել, քան պատերազմ հրահրելու միտումնավոր քաղաքականություն»,-ասել Է նա:
Փոխնախարարի խոսքով՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) շատ բանով կախված Է նրանից, թե ինչ գիծ կբռնեն գործարքի եվրոպական մասնակիցները (Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան):
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, թե Մոսկվան ակնկալում Է Իրանի հանձնառությունը միջուկային ծրագրին: Ռուսաստանը ելնում Է այն բանից, որ Իրանը կպահպանի հավատարմությունն իր միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համապարփակ ծրագրին:
«Մենք առաջվա պես ելնում են այն բանից, որ Իրանը մնում Է միջուկային գործարքի շրջանակում եւ կպահպանի հավատարմությունն իր պարտավորություններին»,- հայտարարել Է նա լրագրողներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am