Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել 
Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում Գաբրիելա Բատաինի-Դրագոնին արդեն երրորդ այցելությունը Հայաստան: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների ու փոխայցելությունների դինամիկան վկայում է  Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության և այն առավել ընդգրկուն դարձնելու փոխադարձ հանձնառության մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը՝ որպես ամուր գործիք՝ աջակցելու կառավարության կողմից առանձնացված գերակայությունների իրականացմանը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվելիք միասնական ջանքերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որից հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական փոստային բացիկի պաշտոնական մարումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]