Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արմեն Սարգսյանն ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության 
համաշխարհային խորհրդի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի անդամ Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա Հայաստանում է՝ Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին Հայաստանի Ազգային ժողովի հնարավոր անդամակցությանն առաջարկություն ներկայացնելու առաքելությամբ:

Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող համընդհանուր հիմնախնդիրներին:

Ողջունելով Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր պետությանը հոգեհարազատ են այն ուղղությունները, որոնցով զբաղվում է կառույցը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին: Ընդգծելով երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու բարի կամքը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եկել է գործնական քայլերն ավելացնելու ժամանակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]