Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն

Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 
միլիոն եվրո աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, դատական համակարգի  անկախության և անկողմնակալության ապահովման համար: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների երրորդ ծրագրի» մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարի պնդմամբ` Հայաստանը ցույց է տվել, որ ցանկանում է լինել այնպիսի երկիր, որը մոդելավորված կլինի եվրոպական չափանիշներով, ամուր կանգնած կլինի  ժողովրդավարության, մարդու իրավունքների միասնական արժեքների գերակայության վրա: «Այս տարի մեր ձգտումը ավելի մեծ է, բյուջեն՝ բավական հավակնոտ` 18,9 միլիոն եվրո, և այն կենտրոնացված է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարության համար գերակա են:  Դրանք հիմնականում ուղղված են դատական համակարգի ոլորտի բարեփոխումներին»,- ասաց Մնացականյանը:

Նախարարի կարծիքով` դա ժողովրդի կամքն է և ցանկությունը, որն արտացոլվում է այս կառավարության վճռականությամբ և հանձնառությամբ:

ԱԳ նախարարը վստահ է, որ  այս ծրագիրը  լավագույնս կծառայի Հայաստանի դատական բարեփոխումների իրականացմանը, և 2021 թվականին պետությունը կունենա շոշափելի արդյունքներ:

«Կառավարությունը շատ պարզ ձևակերպեց, որ ամեն ինչ կանի  դատական համակարգի անկախությունը և անկողմնակալությունը ապահովելու համար` որևէ ճնշում չգործադրելով դատական իշխանությունների վրա»,- ասաց ԱԳ նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել այս բարեփոխումների իրականացմանը:

«Այդպիսին է Եվրոպայի հետ մեր համագործակցության իմաստը: Մեկ շաբաթում Եվրոպայից եկան բարձրագույն  մակարդակի փորձագետներ, ովքեր սկսեցին աշխատել  դատական բարեփոխումների և բովանդակության, և ֆինանսավորման  ուղղությամբ:  Սա ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այս համագործակցությունը: Մեզ համար իսկապես արդար և անկողմնակալ դատական համակարգի բարեփոխման ծրագիրն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ամբողջ փիլիսոփայությունը»,- եզրափակեց Մնացականյանը:

Եվրոպայի խորհրդի «Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թվականների ծրագիրը» ռազմավարական կառուցակարգ է, որն ուղղված է մարդու իրավունքների, իրավունքների գերակայության և ժողովրդավարության ոլորտներում Հայաստանի օրենսդրության, հաստատությունների ու աշխատակարգերի հետագա համապատասխանեցումանը եվրոպական չափանիշներին: Սույն գործողությունների ծրագրով նախատեսվում է օժանադակել Հայաստանի Հանրապետության` որպես Եվրոպայի խորհդի անդամ պետություն ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված ջանքներին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]