Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
10:03, 17 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում