Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ոստիկանությունն ավելի քան 200 մարդու Է բերման ենթարկել Մոսկվայում կայած չարտոնված ակցիայից

Ոստիկանությունն ավելի քան 200 մարդու Է բերման ենթարկել Մոսկվայում կայած չարտոնված ակցիայից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի կենտրոնում շուրջ 1200 մարդ Է մասնակցել իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիային ի պաշտպանություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի, նրանցից 200-ին բերման են ենթարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:
«Վարչական իրավախախտումներ կատարելու համար, որոնք նախատեսված են ՌԴ-ի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2 հոդվածով, ձերբակալվել Է ավելի քան 200 մարդ»,- ասել են գերատեսչությունում:
Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունում պարզաբանել են, որ մայրաքաղաքի իշխանություններն ավելի վաղ հասարակական ակցիայի անցկացումը համաձայնեցրել են Ակադեմիկոս Սախարովի պողոտայում: Ոստիկանությունում նշել են, որ Մոսկվայի կենտրոնում հունիսի 12-ին տեղի են ունենում մշակութային-հանդիսախաղային միջոցառումներ՝ նվիրված Ռուսաստանի օրվա տոնակատարությանը:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել Է, որ ձերբակալվածների թվում Է բլոգեր Ալեքսեյ Նավալնին: Ակցիայից առաջ ոստիկանության աշխատակիցները դրա համակազմակերպիչներից մեկին՝ Իլյա Ազարին, նախազգուշացրել են միջոցառման անօրինական լինելու մասին:
Ակցիան պլանավորվել Էր մինչեւ Գոլունովի ազատ արձակումը եւ մինչեւ լրագրողի անմեղապարտության մասին՝ ՌԴ-ի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հայտարարությունը: Գոլունովն ինքը հայտնել Է, որ չի գնա չարտոնված ակցիայի, որ ավելի լավ Է զբաղվի իրոք օգտակար գործերով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am