Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մուկուչյանը քննարկելի է համարում ՏԻՄ ընտրությունների համար մեկ միասնական օր սահմանելու տարբերակը

Մուկուչյանը քննարկելի է համարում ՏԻՄ ընտրությունների համար մեկ միասնական օր սահմանելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քննարկելի է համարում տարեկան 1 կամ 2 օր ՏԻՄ-ի համար միասնական ընտրության օր սահմանելու տարբերակը: Դրանով ՏԻՄ ընտրությունը քաղաքական բնույթ կկրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Մուկուչյանը նման տեսակետ հայտեց ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

«Նախկինում մինչ 2016-ի Ընտրական օրենսգրքի ընդունումն իրավակարգավորումներն այնպիսին էին,որ տարվա ընթացքում դժվար է հիշել ամսվա մեջ երկու կիրակի, որ ինչ-որ տեղ ՏԻՄ ընտրություններ չլինեին: Հետագայում այդ խնդիրը կարգավորելու նպատակով ընտրվեց մի մոդել, որ տարեկան մինչ 4 անգամ են նշանակվում այդ օրերը: Կարելի է մտածել մեխանիզմ, որով կմեծանա ՏԻՄ-ի որպես քաղաքական ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը։ Կարելի է քննարկել և տարեկան  1 անգամ սահմանել միասնական ընտրության օր ՏԻՄ-ի համար: Իսկ եթե մինչ այդ է լրանում համայնքապետի լիազորությունների ավարտը, նախատեսել ԺՊ-ի ինստիտուտ:Կարելի է քննարկել տարեկան 1 կամ 2 օր ունենալու հնարավորությունը»,-ասաց Մուկուչյանը:

Նրա կարծիքով՝ դա կկարևորվի նաև քաղաքական ուժերի կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am