Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանը մեկ նախադասությամբ մեկնաբանել է նախարարի պաշտոնից իր հրաժարականի որոշումը

 Արտակ Զեյնալյանը մեկ նախադասությամբ մեկնաբանել է նախարարի պաշտոնից իր 
հրաժարականի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ գնահատելով ողջ տեղեկատվական հոսքը: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ իր հրաժարականի դիմումը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շատ հակիրճ այսպես մեկնաբանեց Զեյնալյանը:

«Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել՝ ներկայացնել հրաժարականի դիմում»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց, որ  գնահատել է ողջ տեղեկատվական հոսքերը: Զեյնալյանը նշեց, որ խիստ շտապում է, հետո կպատասխանի այլ հարցերի:

Արտակ Զեյնալյանը նախարարի լիազորությունները վայր դնելու մասին հայտարարել է հունիսի 7-ին: Նա շարունակում է պաշտոնավարել՝ մինչև լիազորությունները դադարած համարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ստորագրումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]