Սպորտ

Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող

1 րոպեի ընթերցում

Հարավային Օսիայի հավաքականը հռչակվեց CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է եզրափակիչ՝ Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականների հանդիպումը:

Մրցամարտի երկրորդխաղակեսի 64-րդ րոպեին Հարավային Օսիայի հավաքականի 77-րդ համարի ներքո խաղացող Իբրահիմ Բազաևը գոլ է խփել: Արդյունքում՝ խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի:

CONIFA 2019-ի Եվրոպայի առաջնության հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝ արժանանալով գավաթի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում