Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ «սևազգեստ մարդկանց» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սկանդալային է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ընդգծեց, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ:

«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ վարչապետը հստակ ցուցում տվել է, թե ում մասին է խոսքը և ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ իրենց մասով կատարում են համապատասխան աշխատանքները:

«Դրանք այն մարդիկ են, ովքեր քարոզում են ատելություն հասարակությունում, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր , որոնցով նախատեսված կլինի քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կկիրառվեն օրենքով մեզ տրված լիազորությունները , որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց Վանեցյանը:

Հունիսի 6-ին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում բռնության և ատելության ցանկացած քարոզ պետք է արժանանա խիստ հակահարվածի: ՀՀ վարչապետը նշել էր, որ օպերատիվ տեղեկություններ ունեն, որ այդ շրջանակների որոշ հատվածը նույնիսկ որոշել է այսպես ասած սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի պահվածքով և այլն: Նա հանձնարարեց պատկան մարմիններին լուծել այս հարցը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեցին, որ առաջադրված խնդիրը պարզ է և  կկատարվի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am