Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ
16:16, 7 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում