Հասարակական

Մանվել Գրիգորյանի պաշտպանների հաղորդումը դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

 Մանվել Գրիգորյանի պաշտպանների հաղորդումը դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գլխավոր դատախազությունը ստացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը և ուղարկել Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Դատախազությունը հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ»,- ասաց Խաչատրյանը:

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իրենց պաշտպանյալին, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում