Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարություն կարվի առաջիկայում

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման օրվա և տեղի մասին հայտարարություն 
կարվի առաջիկայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մանրամասների` օրվա, տեղի մասին հայտարարություն կարվի շատ շուտով. կողմերն այն կանեն միաժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Մնացականյանը` անդրադառնալով հարցին, թե երբ է սպասվում հանդիպում:

«Մենք գործում ենք բաց, թափանցիկ ու պարզ: Կա համաձայնություն, որ մենք նախանշված օրը և ժամին կանենք այդ հայտարարությունը: Կարող եմ ասել, որ մոտենում է այն օր, որ այդ հայտարարությունը արվի»,-ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ նախընտրում եմ հարգել բոլոր կողմերին` բանակցող մյուս կողմին և համանախագահներին և պայմանավորվածությանը հավատարիմ լինել: Մոտենում է այն պահը, երբ այդ մասին հայտարարությունը կարվի:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանը, Մնացականյանն ասաց, որ նման հարց այս պահին չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am