Հասարակական

Կապանում հոսող թթվային գետակների վերաբերյալ տեսչական մարմինը փորձաքննություն կիրականացնի

1 րոպեի ընթերցում

Կապանում հոսող թթվային գետակների վերաբերյալ տեսչական մարմինը փորձաքննություն կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքի տարբեր թաղամասերում շենքերի բակերում հոսող թթվային գետակների բաղադրությունը պարզելու և ուսումնասիրություն իրականացնելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փորձանմուշներ է վերցրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով օրերս Կապան քաղաքից համացանցում տարածված հոսող թթվային գետակների լուսանկարներին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Ուղղակի աչքով նայելիս երևում է, որ լքված տարածքների պոչամբարներից եկող որոշակի աղտոտվածություն ունեցող ջրային մարմիններ են»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետությունը պետք է իրականացնի ռեկուլտիվացման աշխատանքները (աշխատանքների ամբողջություն, որն իրականացվում է խախտված տարածքների վերականգնման և հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերման նպատակով,- խմբ.) և զուգահեռ այնտեղ կատարվելու են որոշակի երկրաբանական ուսումնասիրություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում