Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ցանկացած անձ պետք է պատժվի մեղավորության ապացուցման դեպքում. Օսիպյանն անդրադարձել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը

  Ցանկացած անձ պետք է պատժվի մեղավորության ապացուցման դեպքում. Օսիպյանն 
անդրադարձել է Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վրա ծառայության ընթացքում դրական տպավորություն է թողել 2008թ. մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալված, 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օսիպյանն ասաց հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Այդ անձը, որը ձերբակալվել է, ինձ մոտ դրական տպավորություն է թողել, իր գործառույթները բարեխիղճ կերպով կատարել է: Բայց, եթե կհիմնավորվի այդ արարքը, միանշանակ ցանկացած անձ պետք է պատասխան կրի»,- ասաց Օսիպյանը:

Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am