Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դատական իշխանությունը մինչև հեղափոխությունը եղել է գործադիրի ազդեցության ներքո. ՄԻՊ

Դատական իշխանությունը մինչև հեղափոխությունը եղել է գործադիրի ազդեցության 
ներքո. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատարանների անկախության հետ կապված խնդիրները համարում է նախկինում դատական իշխանությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք: Նրա խոսքով՝  դատական իշխանությունը գտնվել է գործադիրի ազդեցության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովում՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին։

 Պատգամավորը հետաքրքրվեց, թե Թաթոյանի՝ որպես ՄԻՊ, գործունության ժամանակից՝ 2016-ից մինչ 2018-ի ապրիլ, իշխանությունների բաժանման սկզբունքը գործե՞լ է, թե՞ ոչ: «Ավելի կոնկրետ՝ դատարանները անկախ եղե՞լ են Սերժ Սարգսյանից, թե՞ ոչ »,-հարցրեց Մկրտչյանը:

«Դատարանների արտաքին ու ներքին անկախության հետ կապված լուրջ խնդիր ունենք: Դարձյալ նշում եմ, որ դա չքաղած դասերի հետևանք է: Դա հետևանք է այն բանի, որ մենք ուշադրություն չենք դարձրել դատական իշխանությանը: Եվ այո դատական իշխանությունը գործադիր իշխանության ազդեցության ներքո է եղել, և այդ առումով եղել են խնդիրներ»,-ասաց Թաթոյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու ՄԻՊ-ը 6-րդ գումարման ԱԺ-ում այս մասին հայտարարություն չի արել: « 2017-ի վերաբերյալ 2018-ին ՄԻՊ-ի արված զեկույցում հստակ գնահատականներ են արված դատական իշխանության վերաբերյալ՝ այդ թվում արտաքին ու ներքին անկախության պակասի, քաղաքացիների վստահության պակասի հետ կապված: Իմ գործելաոճում, անկախ 2018-ի ապրիլի փոփոխություններից, որևէ փոփոխություն չի արձանագրվել: Եվ իմ գործունեությունը հստակ է»,-ասաց Թաթոյանն ու հիշեցրեց, որ ՄԻՊ-ը անկախության բարձր կարգավիճակ է ստացել նաև 2016,2017 և 2018թթ գործունեության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]