Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը դեռ չի հավասարվել նախորդ տարվա նույն օրվա նիշին

Սեւանա լճի մակարդակը դեռ չի հավասարվել նախորդ տարվա նույն օրվա նիշին

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանա լճի մակարդակը, չնայած այս տարվա անցած հինգ ամիսների ընթացքում բարձրացել է ավելի քան 35 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հունիսի 3-ի համեմատ դեռեւս ցածր է մնում 2 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի հունիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 77 սանտիմետր նիշի դիմաց:

Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարվա ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Սեւանա լիճ է տեղափոխվել 88 միլիոն 459 հազար խորանարդ մետր ջուր: Իսկ ոռոգման նպատակներով Սեւանա լճից ջրբացթողումներ հունիսի 4-ի դրությամբ դեռեւս չեն իրականացվել: Հունիսի 3-ին Սեւանա լիճ թափվող եւ ամենաջրառատ գետը համարվող Արգիճիի ելքը կազմել 13,4 խորանարդ մետր վայրկյան:

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am