Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը կվերանորոգվի մինչև սեզոնի ակտիվ շրջանը

Դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը կվերանորոգվի մինչև սեզոնի ակտիվ 
շրջանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ՝ կվերանորոգվի դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհը: Վերանորոգման աշխատանքն իրականացնելու համար մեկ անձից  գնման ձևով գործընթացը կազմակերպելու մասին որոշում կայացվեց մայիսի 30-ին կայացած ՀՀ կառավարության նիստում:  

«Արմենպրես»-ի հաղոդմամբ՝ ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ առանձին հատվածներում ասֆալտբետոնե ծածկը մաշվել է, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր, և անհրաժեշտություն է առաջացել այդ ճանապարհը վերանորոգելու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարեւոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի, իսկ գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտ մեկ ամսում:

Հաշվի առնելով վերը նշվածը և այն, որ շինարարական աշխատանքները  անհրաժեշտ է ավարտել մինչեւ հանգստի ակտիվ շրջանը, ուստի նախագծով առաջարկվում է Հ-78, Մ-4 – Սևանի թերակղզի  ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000 - կմ1+537 հատվածի միջին նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ մեկ անձից  գնման ձևով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am