Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք

 Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական 
բազմաֆունկցիոնալ շենք

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց ներդրող Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին: Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին:

Նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:

Հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի է:

Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:

«Շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղեր, իսկ շինարարության ավարտից հետո կստեղծվեն 300 մշտական աշխատատեղեր: Ամբողջ աշխատանքները կտեւեն 4-4,5 տարի: Իսկ այդ բազմաֆունկցիոնալ շենքում շուրջ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել»,- ասաց Տերտերյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am