Մշակույթ

Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

1 րոպեի ընթերցում

Համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել Արման Նավասարդյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն է ընտրվել թատրոնի դերասան և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը: Ընտրությունն անցկացվել է մայիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարարությունում:

«Պատասխանել եմ ինձ տրված հիսուն հարցի: Բոլոր ներկաներն ինձ կողմ են քվեարկել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նավասարդյանը:

Նավասարդյանից բացի, մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանը, սակայն վերջինս տեղեկացրել է, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և ինքը չի կարող մասնակցել մրցույթին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում