Հասարակական

ԱԱԾ-ն զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում կձեռնարկի անհրաժեշտ քայլերը

2 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում կձեռնարկի անհրաժեշտ քայլերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զանգով որոշումներ կայացնող դատավորների գործողությունների մասին տեղեկատվության դեպքում ԱԱԾ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Նման տեղեկությունների դեպքում մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կիրականացնենք, որ այդպիսի երևույթները չկրկնվեն»,- ասաց Արթուր Վանեցյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում խոսեց «Վեթթինգի» մասին: Նա նշեց, որ դատական համակարգը վիրահատական միջամտությունների կարիք ունի:

Դրա նախօրեին վարչապետը հանրապետության բոլոր դատարանները առավոտյան 08:30-ից արգելափակելու կոչ արեց, իսկ ելույթից հետո հայտարարեց 13:30-ից դադարեցնել արգելափակումը: «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, «Վեթթինգ»-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,-ելույթում նշել է վարչապետ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում