Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

1918-ի հաղթանակները նշանակալի դեր են ունեցել ներկայիս պետականության ամրապնդման գործում.պատգամավորները՝ մայիսի 28-ի մասին

1918-ի հաղթանակները նշանակալի դեր են ունեցել ներկայիս պետականության 
ամրապնդման գործում.պատգամավորները՝ մայիսի 28-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսամարտերի պատմական հաղթանակները, Հանրապետության հռչակումը չափազանց կարևոր դեր են ունեցել նույնիսկ ներկայիս պետականության կայացման, ամրապնդման գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի պատգամավորները խոսել են Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակի մասին:

«Մայիսի 28-ին ի ցույց ողջ աշխարհի ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ կարող ենք և պետք է ունենանք պետականություն: Մենք մեր ունեցած պետական տարածքի շրջանակում պահպանեցինք մեր ժողովրդի անվտանգությունը և կասեցրեցինք Հայաստանի զավթումը թշնամու կողմից: Դա չափազանց նշանակալի հաղթանակ է մեր կյանքում՝ նույնիսկ Հայոց պետականության այժմեական կայացման, ամրապնդման գործում: 1918թ-ի ձեռք բերած հաղթանակը չափազանց կարևոր է առաջին հերթին բարոյահոգեբանական իմաստով, որովհետև դա ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս, որ հղում կատարենք մեր անցյալ ժամանակում ձեռք բերած հաջողություններին, հաղթանակներին և դրական ու բացասական իմաստով դասեր քաղենք այն բոլոր երևույթներից, որոնք չափազանց կարևոր ու բեկումնային են եղել մեր նորագույն պատմության ժամանակահատվածի համար»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը:

Նա նատեց, որ ամենամեծ նվաճումը անկախ պետականությունն է, որ ձեռք ենք բերել 1918թ. և հետո դրա վերականգնումը՝ 1991թ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հաղթանակները կարևորեց այն առումով, որ ձեռք ենք բերել՝ հիմնվելով միայն մեր սեփական ուժերի ու կարողությունների վրա՝ առանց ուրիշների վրա հույս դնելու: «Վերջապես մեր ճակատագիրը վերցրեցինք մեր ձեռքը, տեր կանգնեցինք ու ստեղծեցինք պետություն: Մենք ունեցանք պետականություն, որը ամենամեծ ձեռքբերումն էր, առանց որի միգուցե այլևս որպես ազգ գոյություն չունենայինք»,-նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ այդ օրն իր համար անկախության գաղափարն արժևորելու, միշտ վառ պահելու խորհրդանիշ է:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը մայիսի 28-ն իսկապես խորհրդանշական օր համարեց։ «Ձեռքբերումը ավելի քան 1 դար հետո պետականություն ձեռք բերելու զգացումն է: Կարծում եմ, որ դա պետք է աչքի լույսի պես պահպանենք»,-նկատեց պատգամավորը:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի ճակատամարտում տոնած պատմական հաղթանակի՝ 101-ամյակը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում  տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]