Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեխասում մոլեգնած վիթխարի պտտահողմը հայտնվել Է տեսանյութում

Տեխասում մոլեգնած վիթխարի պտտահողմը հայտնվել Է տեսանյութում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականատեսներին հաջողվել Է նկարահանել պատկառելի չափերի հողմաձագարն ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լիփսքոմբի օկրուգում: Տեսագրությունը Youtube-ալիքում հրապարակել Է Associated Press-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է գործակալությունը, ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում մրրկասյուները մոլեգնում են չորրորդ օրն անընդմեջ: Ավելի վաղ տուժել են Օկլահոմայի եւ Միսուրիի նահանգների բնակիչները. Ջեֆերսոն սիթիում՝ Միսուրիի մայրաքաղաքում, առնվազն երեք մարդ Է զոհվել: Փոթորիկն ավտոմեքենաներ Է ցաքուցրիվ արել հասարակական կայանատեղիներում եւ քանդել մի քանի տուն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am