Տեխասում մոլեգնած վիթխարի պտտահողմը հայտնվել Է տեսանյութում

Armenpress 15:46, 24 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականատեսներին հաջողվել Է նկարահանել պատկառելի չափերի հողմաձագարն ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լիփսքոմբի օկրուգում: Տեսագրությունը Youtube-ալիքում հրապարակել Է Associated Press-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ինչպես հայտնել Է գործակալությունը, ԱՄՆ-ի կենտրոնական նահանգներում մրրկասյուները մոլեգնում են չորրորդ օրն անընդմեջ: Ավելի վաղ տուժել են Օկլահոմայի եւ Միսուրիի նահանգների բնակիչները. Ջեֆերսոն սիթիում՝ Միսուրիի մայրաքաղաքում, առնվազն երեք մարդ Է զոհվել: Փոթորիկն ավտոմեքենաներ Է ցաքուցրիվ արել հասարակական կայանատեղիներում եւ քանդել մի քանի տուն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am