Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Տոնական տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ ու հաջողություն. ԿԳ նախարարը շնորհավորական խոսք է ուղղել շրջանավարտներին

Տոնական տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ ու 
հաջողություն. ԿԳ նախարարը շնորհավորական խոսք է ուղղել շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական խոսք է ուղղել շրջանավարտներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը  մաղթել է տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն:

«Սիրելի՛ շրջանավարտներ, վստահ եմ՝ բոլորիս կյանքում այս օրն անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։ Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում նոր երկրում, նոր ժամանակներ թևակոխած Հայաստանում և համոզված եմ, որ ձեր նպատակներն ու ցանկություններն իրականացնելու եք ավելի դյուրին և հարթ։ Դրա համար ձեզանից պահանջվում է ունենալ հիմնարար գիտելիքներ և հաստատուն կամք:

Հարգելի՛ մանկավարժներ, այսօր հասուն կյանք ճանապարհում եք ձեր կողմից կրթված ևս մեկ սերնդի, որը համադրելով ձեր կողմից ստացած գիտելիքներն ու պատգամները և երիտասարդական եռանդը՝ ապահովելու է մեր երկրի զարգացումն ու կառուցելու է մեր երազած ապագան։

Շնորհավորելով Հայաստանի և Սփյուռքի բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին վերջին դասի կապակցությամբ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, մեծ փոփոխություններ իրագործելու եռանդ և հաջողություն»,-նշել է նախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am