Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Զելենսկին թվային հեղափոխության մասին Է հայտարարել Կիեւի համաժողովում

Զելենսկին թվային հեղափոխության մասին Է հայտարարել Կիեւի համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 23-ին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հանդես Է եկել հանրության առջեւ՝ ժամանելով Կիեւում ընթացող"IFORUM - 2019" միջազգային համաժողով:

Նա իր ելույթը նվիրել Է այն մասին պատմելուն, թե ինքն ինչպիսին Է տեսնում երկրի ապագան թվային դարում: Զելենսկու խոսքով՝ ինքը երազում Է «Ուկրաինան դարձնել սմարթֆոնի երկիր, որպեսզի բոլոր ուկրաինացիները սմարթֆոնի միջոցով կարողանան ներգրավված լինել քաղաքականության մեջ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ներկայացնել իր գաղափարները եւ դրանք իրականացման հանձնել նախագահին»:

«Եթե մենք ցածր սակագներ ենք ցանկանում, ապա անհրաժեշտ Է ձգտել նորաստեղծությունների, Էներգիայի վերականգնվող աղբյուրների»,- ասել Է նա:

«Եթե մենք մաքուր տրանսպորտ ենք ցանկանում, ապա անհրաժեշտ Է ստեղծել ենթակառուվածք Էլեկտրամոբիլների եւ անօդաչուների համար: Եթե մենք երջանիկ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար, ապա անհրաժեշտ Է նորաստեղծություններ կիրառել կրթության ճյուղում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am