Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

GALLUP-ի հարցումներով` ՀՀ մարզպետներից ամենաբարձր գնահատականը ստացել է Հայկ Չոբանյանը

GALLUP-ի հարցումներով` ՀՀ մարզպետներից ամենաբարձր գնահատականը ստացել է 
Հայկ Չոբանյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները մարզպետներից ամենաբարձր գնահատականը տվել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կատարած աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել մարզպետների աշխատանքը 1- 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականը ստացել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` 4 բալ, նրան 3,8 բալով հաջորդում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Ամենացածր գնահատականը` 2,7 բալ, ստացել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը»,- ասաց Նավասարդյանը:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am