Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Այսօր 07:00-23:00-ն Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը»,- նշեց Խաչատրյանը:

Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ