Քաղաքականություն

Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին

2 րոպեի ընթերցում

Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ և դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե իրավունքունե՞րվարչապետը դատարաններիմուտքերըփակելուկոչով հանդես գալու, Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է տարանջատել իրավական և քաղաքական գործընթացները: «Սա քաղաքական գործընթաց է, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»,-ասաց նա:

Արդարադատության նախարարը նշեց, որ այն դատավորները, ովքեր կգտնեն, որ անաչառ չեն և չեն կարող արդարադատություն իրականացնել, իրենք կարող է հրաժարական տալ և պետք է հեռանան:

«Վարչապետի ուղերձը քաղաքական ուղերձ էր և քաղաքական կոչ էր այն դատավորներին, ովքեր որ կգտնեն, կգնահատեն որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ վերաբերմունք, քան Հայաստանի սահմանադրությամբ է ամրագրված»,-հավելեց նա:

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել բոլոր դատարանների մուտքերը փակելու կոչով: Մայիսի 20-ին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը արգելափակվել էին քաղաքացիների կողմից: Վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել դատական համակարգի վերաբերյալ հայտարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում