Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Յարոսլավ Կաչինսկին հայտարարել Է Բրյուսելում ռուսական հազարավոր շահապաշտպան խմբերի մասին

Յարոսլավ Կաչինսկին հայտարարել Է Բրյուսելում ռուսական հազարավոր շահապաշտպան խմբերի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում կառավարող «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կարծում Է, որ Եվրամիության կենտրոնական մամիններում գործող 30 հազար ազդեցության խմբերի մեծ մասը կապված Է Ռուսաստանի հետ: Այդ մասին նա հայտարարել Է Gazeta Polska շաբաթաթերթին տված հարցազրույցում, որից մայիսի 21-ին հատվածներ են հրապարակել Լեհաստանի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցին՝ Կաչինսկին ասել Է, որ Բրյուսելում ռուսական շահապաշտպանությունը շատ ուժեղ Է: «Այդ ազդեցությունն Էլ ավելի զգալի կերեւա, երբ մենք դրա մասշտաբները գնահատենք առանձին պետությունների քաղաքականության տեսակետից: Առաջին եւ երկրորդ «Հյուսիսային հոսքերն» իրականացվում են Գերմանիայի հետ համատեղ: Ֆրանսիայի քաղաքականությունը դժվար Է հակառուսական համարել»,- նշել Է քաղաքական գործիչը:

«Եթե գնահատենք այդ ազդեցությունը եւ Բրյուսելին նայենք որպես Եվրամիության ինչ-որ չափով ինքնավար քաղաքական կենտրոնի, այն (ազդեցությունը) նույնպես շատ նկատելի Է: 30 հազար զանազան շահապաշտպան խմբերից, որոնք այսօր գործում են Եվրամիության կենտրոնակայանում, մեծ մասն ունի կա՛մ ուղղակի ռուսական ծագում, կա՛մ կապված Է ռուսաստանցիների հետ»,- պնդում Է Կաչինսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am